

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ․ հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է թվով 22 դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 9.663.400 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.280.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 818.250 դրամ։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 6 դեպք, հաշվարկվել է 9.663.400 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 1 դեպք, նշանակվել է 150.000 դրամի չափով վարչական տուգանք:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 15 դեպքով նշանակվել է 1.130.000 դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ Արդարատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 6 գործ (500 դրամի չափով վարչական տուգանք)։
Հուլիս 13, 2020 at 16:25