

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 27-ին ստորագրել է Վարդան Մելիքյանին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին 974 - Ա որոշումը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարդան Մելիքյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Վարդան Մելիքյանը 2019թ. հուլիսի 16-ից զբաղեցնում էր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնը, այնուհետ՝ ժամանակավոր պաշտոնակատարի։
Օգոստոս 31, 2020 at 13:03