

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ բնակավայրի «Կալեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
10:34-ին դեպքի վայր է մեկնել 15 հրշեջ-փրկարար։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Արծվաբերդի «Հայանտառ ՊՈԱԿ»-ի 5 աշխատակից: 25 հա տարածքում այրվել է մացառուտ, թափուկներ և խոտածածկույթ: Ժամը18:05-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջումը դադարեցվել է՝ առավոտյան վերսկսելու նպատակով։
Նոյեմբերի 4-ի առավոտյան «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Արծվաբերդի մասնաճյուղի տնօրեն Նորայր Պապյանը տեղեկացրել է, որ Արծվաբերդ գյուղի «Կալեր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհն ինքնամարվել է: Այրվել է մոտ 25 հա բուսածածկույթ: Այս մասին ԷկոԼուրին տեղեկացրեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։
Նոյեմբեր 04, 2020 at 23:26