Ադրբեջանական զինուժի կողմից կիրառված զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել «Շիկահող» պետական արգելոցին և «Հայանտառ»-ին. ՇՄ նախարարություն

Ադրբեջանական զինուժի կողմից կիրառված զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել  «Շիկահող» պետական արգելոցին և  «Հայանտառ»-ին. ՇՄ նախարարություն

Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 55.91 հա տարածք, որից 18.01 հա «Շիկահող» պետական արգելոցում և 37.9 հա արգելոցի հարակից տարածքներում։
 
Տավուշի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 481 հա տարածք, որից 380 հա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ։  

Հունվար 21, 2021 at 20:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր