ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ Քարվաճառի հատվածում գտնվող Որոտան և Արփա գետերի ջրասնուցման աղբյուրների մասին

ՀՀ շրջակա  միջավայրի նախարարությունը՝ Քարվաճառի հատվածում գտնվող Որոտան և Արփա գետերի ջրասնուցման աղբյուրների մասին

«Քարվաճառի հատվածում են հիմնականում Որոտան և Արփա գետերի ջրասնուցման ակունքները։ Ցավոք, այդ տարածքներն այս պահին գտնվում են հակառակորդ կողմի վերահսկողության տակ: Այդ հատվածներում են նաև գտնվում Սևանի ավազանի ջրահավաք հիմնական աղբյուրներ… Մենք այդ ամենը մանրամասն ուսումնասիրել ենք և մեր մեկնաբանություններին կից ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին և պաշտպանական գերատեսչությանը»,- ասել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի ուշ այս կապակցությամբ  Շրջակա միջավայրի նախարարությունը սակայն հանդես եկավ պարզաբանմամբ, որում նշված է. «Նախարարի հնչեցրած պատասխանը վերաբերել է ոչ թե նշված գետերի անմիջական ակունքներին, այլ՝ Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանների մաս կազմող որոշակի տարածքների, որտեղ կան տվյալ գետերը սնուցող աղբյուրներ, որոնք Սևանա լիճը սնող ջրահավաք ավազանի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ։ Բնականաբար, այդ ազդեցությունը շատ չնչին է։

ՀՀ բնապահպանական շրջանակների կողմից բարձրաձայնած մտահոգությունների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունն արդեն մի շարք գրություններ և ահազանգեր է ուղարկել համապատասխան գերատեսչություններ։

Հայտնում ենք նաև, որ քանի դեռ վերջնական միջպետական սահմանազատումն իրականացված չէ, հարցին հստակ ու միանշանակորեն անդրադառնալ հնարավոր չէ։

Հայցում ենք մասնագիտական շրջանակների ըմբռնումը՝ տարընթերցում հարուցելու կապակցությամբ»:

Հունվար 29, 2021 at 18:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր