«Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների դեպքով գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների դեպքով գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն

2021թ. ապրիլի 17-ին «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված լուսանկարների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Տեսչական մարմնի կողմից տարածքում կատարված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 1 միլիոն 375 հազար 205 դրամ։

Համապատասխան նյութերը ուղարկվել են ՀՀ Դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

Ապրիլ 23, 2021 at 14:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր