ՀԱԷԿ-ը կանգեցվեց. մեկնարկել են պլանային -նախազգուշական վերանորոգման աշխատանքները

ՀԱԷԿ-ը կանգեցվեց. մեկնարկել են պլանային -նախազգուշական վերանորոգման աշխատանքները

2021թ. մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի կանգը, և ժամը 11։45-ից էներգաբլոկն անջատվեց ՀՀ էներգահամակարգից. ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տևողությամբ, ինչը պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով: Այս մասին տեղեկացնում է ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքը:

Պլանային-նախազգուշական վերանորգման ընթացքում նախատեսվում է իրականացնել ռեակտորի հիմնանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ, ռեակտորային կայանքի վերին բլոկի խցարար մակերևույթների արդիականացում, ռեակտորի իրանի թրծաթողում, ռեակտորի իրանի մետաղի վերահսկում թրծաթողումից առաջ և հետո, միջուկային վառելիքի պահման ավազանի և ճնշման փոխհատուցչի նորոգում, շոգեգեներատորների հիմնանորոգում և շոգեգեներատորների խողովակափնջի մրրկահոսանային վերահսկում, շոգեգեներատորների կոմպոզիտային եռակցման կարանների վերահսկում, գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ նորոգում, ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացում, ճնշման փոխհատուցչի և շոգեգեներատորների ապահովիչ կափույրների հիմնանորոգում,№3 և №4 տուրբինների ընթացիկ նորոգում, №3 գեներատորի միջին նորոգում, №4 գեներատորի հիմնանորոգում, АТ-1 ավտոտրանսֆորմատորի ընթացիկ նորոգում, ներռեակտորային վերահսկման համակարգի արդիականացում, ստուգիչ-չափիչ սարքերի լրակազմերի փոխարինում, ստուգիչ մալուխների փոխարինում շոգեգեներատորների բոքսի սահմաններում, տեղեկատվահաշվողական համակարգի լրացուցիչ պարամետրերի մոնտաժում:

ՊՆՎ-2021-ի նախատեսվող աշխատանքներին մասնակցելու են ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները:

Էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերի 2-ին:

Մայիս 18, 2021 at 16:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր