2020թ-ի համեմատ Հայաստանի ջրամբարներն ավելի քիչ են լցված

2020թ-ի համեմատ Հայաստանի ջրամբարներն ավելի քիչ են լցված

2020թ-ի համեմատ քիչ է Հայաստանի ջրամբարների լցվածությունը: 525 միլիոն խմ տարողություն ունեցող Ախուրյանի ջրամբարը հունիսի 21-ի դրությամբ լցված է 152 միլիոն խմ ջրով, երբ 2020թ-ին 390 միլիոն խմ ջուր ուներ: 91 միլիոն խմ տարողություն ունեցող Ապարանի ջրամբարը լցված է 33.9 միլիոն խմ ջրով, երբ 2020թ-ի նույն օրը 42 միլիոն խմ ջուր կար ջրամբարում: 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարը լցված է 44.9 միլիոն խմ ջրով: 2020թ-ի նույն օրը այս ջրամբարի լցվածությունը 64.8 միլիոն խմ էր: 24 միլիոն խմ տարողություն ունեցող Մարմարիկի ջրամբարը 9.44 միլիոն խմ ջուր ունի այն դեպքում, երբ 2020թ-ին նույն օրը 15.2 միլիոն խմ ջուր ուներ:

Միայն 105 միլիոն խմ տարողություն ունեցող Արփիլիճն է, որ նախորդ տարվա համեմատ ավելի շատ ջուր ունի: Հունիսի 21-ի դրությամբ լճում կա 65.2 միլիոն խմ ջուր, իսկ 2020թ-ի նույն օրն այն կազմել է 43.4 միլիոն: 

Հունիս 22, 2021 at 14:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր