Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զգուշացնում է խոզանները, արոտավայրերն ու բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զգուշացնում է խոզանները, արոտավայրերն ու բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին
Բարձր ջերմաստիճանային պայմաններով վերջին շրջանում հրդեհների հաճախականությամբ պայմանավորված ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տարածել է մի հայտարարություն, որով հիշեցնում է խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 դրամ) չափով:

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի (300.000 դրամ) չափով»,- նշված է հայտարարության մեջ:

Հուլիս 08, 2021 at 10:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր