Գորիսի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գորիսի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Հունվարի 9-ի գիշերը Գորիսի համայնքային ոստիկանները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Գորիսի Երևանյան խճուղում կանգնեցրել են 45-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդն» ու ստուգել։ Այն բարձված է եղել մի քանի խորանարդ մետր փայտանյութով, որի վերաբերյալ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Հունվար 12, 2022 at 13:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր