Ապօրինի փայտանյութի հայտնաբերում Կոտայքի մարզում. բնությանը պատճառվել է 702.000 դրամի վնաս

Ապօրինի փայտանյութի հայտնաբերում Կոտայքի մարզում. բնությանը պատճառվել է 702.000 դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
 
Փետրվարի 8-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերված 8.5 խմ և 11 խմ փայտանյութի ձեռքբերման իսկությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
 
Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 702.000 դրամ։
 
Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 
 

Փետրվար 10, 2022 at 16:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր