ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը կհամալրվի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը կհամալրվի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի կազմում համալրումներ կլինեն: Նախարարության կողմից տարածած հաղորդագրության համաձայն՝ խորհրդի 7 անդամներ ներկայացրել են խորհրդին անդամակցության դադարեցման դիմումներ, և կազմի համալրման նպատակով նախարարությունը հայտարարել է խորհրդին անդամակցության թեկնածուների առաջադրման հայտերի ընդունում։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հանձնարարականով  ձևավորվել է հանձնաժողով, որն էլ կընտրի խորհրդի նոր անդամներին։ Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը պետք է մինչև մարտի 2-ը ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»: 

Հիշեցնենք, որ 2022թ. փետրվարի 15-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում տեղի ունեցած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ բարձրացվել էր Բնապահպանական հասարակական խորհրդի կարգավիճակի հարցը: Ներկաները շեշտել էին, որ վերջին մի քանի ամիսներին խորհրդի որևէ նիստ չի կազմակերպվել և որևէ бբացատրություն չի տրվել նիստերի չանցկացման վերաբերյալ:

Փետրվար 25, 2022 at 12:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր