

«Սաութ Մայն» ՍՊԸ-ն մտադիր է Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թխկուտի տեղամասում օգտակար հանածոյի պաշարների վերագնահատում իրականացնել: 2022թ. ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին Մեղրիի համայնքապետարանում (ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Զ. Անդրանիկի 2) տեղի կունենան «Սաութ Մայն» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող 2022-2025թթ. ժամանակահատվածում Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թխկուտի տեղամասի՝ օգտակար հանածոյի պաշարների վերագնահատման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումները: Այս մասին հայտարարություն է տարածել Մեղրիի համայնքապետարանը՝ շեշտելով, թե նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չի ակնկալվում:
Նշենք, որ Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թխկուտի տեղամասի ընդերքօգտագործման իրավունքին մինչև 2020թ. տիրապետում էր «Թաթսթուն» ՍՊԸ-ն, որը դադարեցվել է: Այգեձորի մյուս՝ կենտրոնական տեղամասի ընդերքօգտագործման իրավունքն էլ պատկանում է «Ակտիվ Լեռնագործ» ՍՊԸ-ին:
Ապրիլ 18, 2022 at 15:47