Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոններ են տնկվել, հավաքվել է շուրջ 380 տոննա թափոն

Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոններ են տնկվել, հավաքվել է շուրջ 380 տոննա թափոն
2021թ. ընթացքում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում: Ծառատունկն իրականացվել է «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրով, որի շրջանականերում նաև կոշտ կենցաղային թափոններից են մաքրվել լճի ափամերձ տարածքները: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
 
Մասնավորապես՝ հավաքվել է 375 հազար 43 կգ թափոն և 1107 կգ վերամշակման ենթակա թափոն, որից 869 կգ պլաստիկ և 238 կգ ապակե թափոնը տեղափոխվել է վերամշակման կայաններ: Աշխատանքներն իրականացվել են մարզի 25 բնակավայրում: Կարճաժամկետ աշխատանքով է ապահովվել 1012 բնակիչ, որոնք գետերի ափամերձ հատվածներում իրականացրել են տնկման և մաքրման աշխատանքներ: Ծրագրի նպատակն է եղել գետերի և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը նպաստելը:


Ապրիլ 27, 2022 at 14:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր