80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին
Կովկասի բնության հիմնադրամն (CNF) իրականացրել է Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այս տարվա առաջին գումարային փոխանցումը, որը կազմել է 80 հազար եվրո։ Այս մասին տեղեկացնում է  Կովկասի բնության հիմնադրամը:
 
«Այս աջակցության շնորհիվ բնության հատուկ պահպանվող տարածքը կհոգա բոլոր այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են կառույցի արդյունավետ գործունեության համար։ Նշենք, որ 2022թ. համար առաջին գումարային օժանդակությունները CNF-ի կողմից հատկացվել էին նաև ՇՄՆ կազմում գտնվող ևս երեք ՊՈԱԿ-ների՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին՝ 142 հազար 500 եվրո, «Դիլիջան» ազգային պարկին՝ 95 հազար 500 եվրո և «Արփի լիճ» ազգային պարկին՝ 34 հազար եվրո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մայիս 18, 2022 at 14:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր