

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները Հալիձոր բնակավայրի հարակից ճանապարհին ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա, որի թափքում մոտ 4 խմ բոխի տեսակի վառելափայտ կար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել, հայտնել է, որ ծառերը ապօրինի հատել է Շուռնուխ բնակավայրի հարակից անտառից: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:
Սեպտեմբեր 07, 2022 at 16:00
