Արմավիրի մարզում կասեցվել է ապօրինի ջրօտագործումը

Արմավիրի մարզում կասեցվել է ապօրինի ջրօտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Մյաս» ՍՊԸ-ի Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գործող թռչնաբուծարանում։ Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացրել թռչնաբուծարանի տարածքում գտնվող խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։ Նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: 

Նոյեմբեր 23, 2022 at 16:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր