

Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն-ԷկոԼուր
Հոկտեմբերի 2-ին և 3-ին BirdLife International-ի 34 ներկայացուցիչները Եվրոպայի տարբեր երկրներում կազմակերպեցին Եվրոթռչնադիտարկում, որին միացան մոտ 60.000 մեծահասակներ և դպրոցականներ: Եվրոթռնադիտարկման ընթացքում BirdLife International-ի գործընկերները կազմակերպեցին 1000-ից ավել տարբեր միջոցառումներ նվիրված Եվրոթռչնադիտարկմանը: Բոլոր երկրների ստացված տվյաները հավաքագրվեց Սլովենիայում և հաշվառվեց ընդհանուր 2.731.155 թռչուններ:
Եվրոթռչնադիտարկումը BirdLife International-ի ամենամյա միջոցառումներից է, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը թռչունների միգրացիայի, նպաստել վտանգված թռչնատեսակների և վերջիններիս կենսամիջավայրի պահպանությանը:
Հայաստանում BirdLife International-ի պաշտոնական գործընկեր Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը, կազմակերպեց մի շարք միջոցառումներ նվիրված Եվրոթռչնադիտարկում 2010-ին: Օրհուսի կենտրոնի հետ համատեղ Եղվարդի դպրոցականների համար անցկացվեց միգրացիայի և սննդային շղթա թեմաներով սեմինարներ, ինչն էլ ուղեկցվեց խաղերով: Թռչնադիտարկում անցկացվեց նաև Տաշիրի Կարևորագույն Թռչնաբանական Տարածքում (ԿԹՏ), տեղի դպրոցականների հետ միասին: Հայաստանի մի շարք դպրոցներ (Աբովյանի, Ապարանի, Սուրենավանի, Երևանի թիվ 120 և Շիրակացի Ճեմարանը) մեծ խանդավառությամբ կազմակերպեցին թռչնադիտարկում և տվյալները ուղարկեցին Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն:
Հայստանում Եվրոթռչնադիտարկմանը նվիրված միջոցառումներին մասնակցեց 680 մասնակիցներ տարբեր մարզերից: Հաշվառվեց ավելի քան 3000 թռչուն, հաճախ հանդիպողներից էին` Հայկական որորը, մարգագետնային չքչքանը և Կանեփնուկը, իսկ հետաքրքրի դիտարկումներից էր Մորուքավոր անգղը (Gypaetus barbatus), սպիտակաաչք սուզաբադը (Aythya nyroca), սապսանն (Falco peregrinus), աղավնաբազեն (Falco columbarius), Մեծ արծիվը (Aquila clanga) և առտույտաբազեն (Falco subbuteo).
Աննախադեպ միջոցառում տեղի ունեցավ Հոկտեմբերի 3-ին, Հեծանիվ+ ՀԿ-ի հետ միասին անցկացվեց հեծանվարշավ նվիրված Եվրոթռչնադիտարկմանը միախմբելով շատ երիտասարդ կամավորների: Չնայած անձրևոտ եղանակին, 11 հեծանվորդներ`Եվրոթռնադիտարկման դրոշակներն ամրացրած հեծանիվներին ժամը 11-ին Երևանի կենտրոնից շարժվեցին դեպի Երևանյան լիճ, որտեղ և տեղի ունեցավ թռչնադիտարկումը:
Կենսաբազմազանությանը նվիրված Համաշխարհային գագաթնաժողովը Նագոյայում պատրաստվում է ընդունել մի հավակնոտ Ռազմավարական նախագիծ` կենսաբազանության ինտեգրման կարևորությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում:
BirdLife International-ը պատրաստել է հարցում-պահանջ և հաղորդագրություն ողջ Եվրոպայից պատրաստված, Եվրոթռչնադիտարկում 2010-ի շրջանակներում` ուղղված գագաթնաժողովի մասնակիցներին:
Պահպանել Կենսաբազմազանությունը, հենց այս կոչով Եվրոթռչնադիտարկմանը նվիրված հեծանվարշավի խմբակային նկարն էլ ուղարկվեց Նագոյա, որտեղ կայանալու է կենսաբազմազանության կոնֆերանսը աշխարհի առաջնորդների մասնակցությամբ:
Հոկտեմբեր 08, 2010
