ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023թ. հոկտեմբեր ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 168 դեպք:
Մասնավորապես՝
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Ստացված 91 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 122 հաշվարկ՝ 45.652.370 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 11 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 18 որոշում, նշանակվել 1.900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Ստացվել է 1 գրավոր տեղեկատվություն։ Հարուցվել է 1 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 2 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Ստացված 21 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 26 հաշվարկ՝ 18.703.747 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 21 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 29 որոշում, նշանակվել 5.430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 40 վարչական վարույթ:
Ընդերքի պահպանության ոլորտ
Ստացված 12 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ, ծավալը՝ 44 խմ։ Հարուցվել է 7 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել է վարչական տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով։ Իրականացվել է թվով 3 չափագրման աշխատանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 14 դեպք։ Հարուցվել է 14 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Ստացված 2 գրության հիման վրա հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում և նշանակվել է 250.000 ՀՀ դրամ գումարի չափով վարչական տուգանք։
Ստուգում
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 27 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 17 հաշվարկ՝ 4.532.586 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 26 որոշում և նշանակվել 4.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տրվել է պարտադիր կատարման 5 հանձնարարական՝ 4՝ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոնների, 1՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտներով։
Գործողության կասեցում
Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 3, առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների 1 և առանց լիցենզիայի առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավոր թափոնների գործածման 1 դեպք։
Արդարադատությաան նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 43 գործ՝ ընդհանուր 4.111.050 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 11.564.465 ՀՀ դրամ գումար:
Նոյեմբեր 14, 2023 at 11:50