Խմելու ջրի սակագինը 2024թ. կմնա անփոփոխ

Խմելու ջրի սակագինը 2024թ. կմնա անփոփոխ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2024թ. սակագները:

Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024թ. սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գործող սակագինը կկազմի՝ 205,992 դրամ՝ 2,427 դրամով ցածր գործող սակագներից։ Հիշեցնենք, որ 2023 թվականի համար ՀՀ կառավարությունը տրամադրել էր սուբսիդիա և սպառողները (բացի սոցիալապես անապահովներից) ներկայումս վճարում են 200.47 դրամ/խմ: Քննարկումների արդյունքում սուբսիդավորումը կշարունակվի և ապառողները 2024 թվականին կշարունակեն վճարել նույն գումարը՝ 200.47 դրամ: Արդյունքում, 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:

Հունվար 09, 2024 at 17:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր