ՀՀ գլխավոր դատախազությունն ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում՝ որպես դիտորդ

ՀՀ գլխավոր դատախազությունն ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում՝ որպես դիտորդ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում (ENPE)՝ որպես դիտորդ:

Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցը Բրյուսելում հիմնադրված միջազգային ասոցիացիա է, որի նպատակն է կատարելագործել շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների քննությունը՝ լավագույն փորձի փոխանակման, վերապատրաստումների և համաժողովների միջոցով:

Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցն ունի 60 անդամ (լիիրավ անդամներ՝ Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Իռլանդիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Իսպանիա, Դանիա, Ավստրիա, Շվեյցարիա և այլն, աջակից անդամներ և դիտորդներ):

Տարածաշրջանում Հայաստանը միակն է, որ ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում՝ որպես դիտորդ:

Փետրվար 14, 2024 at 14:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր