ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվեց Գևորգ Պապոյանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվեց Գևորգ Պապոյանը

ՀՀ նախագահի սույն թվականի մարտի 5-ի հրամանագրով ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվեց Գևորգ Պապոյանը։

Գևորգ Պապոյանը 2019-2021թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2021-2024թթ․՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը սույն թվականի փետրվարի 14-ին հայտնեց, որ այլևս չի զբաղեցնում նախարարի պաշտոնը։ 

 

Մարտ 06, 2024 at 12:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր