

Մ-4 միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում` Հաղարծին գյուղի տարածքում, Աղստև գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել ճանապարհի փլուզում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Տավուշի մարզպետարանից:
«Տարածքային կառավարման և ենթակառուցվաածքների նախարար Գնել Սանոսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են և հետևում են տարվող աշխատանքներին:
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանը, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:
Այս պահին տարբեր շինարարական ընկերությունների մասնակցությամբ իրականացվում են ճանապարհների մաքրման և այլ աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ ժամը 13.30-ի դրությամբ Փրկարար ծառայության ուժերի միջոցով աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:
Մայիս 26, 2024 at 15:16