Երևանի քաղաքային աղբավայրում հրդեհաշիջումը շարունակվում է

Երևանի քաղաքային աղբավայրում հրդեհաշիջումը շարունակվում է

Օգոստոսի 12-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել:

Օրեր շարունակ տևած հրդեհաշիջման միջոցառումներն ու հողային աշխատանքներն արդյունք են տվել. երեք օջախներից մեկում հրդեհն ամբողջությամբ մարվել է, իսկ մյուս երկուսում դեռևս ծխացող օջախներ են նկատվում:

Երևանի քաղաքապետարանը կանխարգելիչ միջոցներ է կիրառում՝ ներգրավելով բեռնատարներ, սահմանելով շուրջօրյա հերթապահություն։

Այս օրերի ընթացքում օգտագործվել է շուրջ 150 բեռնատար հող և մոտ 500 տոննա ջուր:

Նախկինում հողազանգվածով ծածկված տարածքները չեն այրվել. 52 հա տարածք զբաղեցնող աղբավայրից միայն 3 հա-ն է հրդեհվել:

Երևանի քաղաքային աղբավայրում աշխատանքները շարունակվում են:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։



Օգոստոս 16, 2024 at 11:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր