

Սևան քաղաքում շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ` «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից:
Գունավոր թափոնամանները պետք է օգտագործել ըստ նշանակության: Կապույտը՝ թղթի, պլաստիկի, մետաղի թափոնների, կանաչը՝ ապակու համար:
Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Փետրվար 27, 2025 at 11:06