

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում 2025թ. 1-ին կիսամյակի վերահսկողության արդյունքները։
Արձանագրվել է 195 իրավախախտման դեպք, որից՝
շինարարություն, արտադրություն - 78
հանքարդյունաբերություն - 14
առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում - 27
խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրումից առաջացած ծխի արտանետումներ - 55
անտառներում ինքնայրում -12
աղբավայրերում ինքնայրում – 6
այլ - 3
Կիրառվել է 134 վարչական տույժ, 9,650,000դր․ տուգանք։
Հաշվարկվել է 100,544,532 դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս։
Կայացվել է առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցման մասին 4 որոշում։
Օգոստոս 20, 2025 at 13:32
