Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը

Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը

Օգոստոսի 23-ից Հայաստանում կմեկնարկի սիրողական որսաշրջանը։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026թթ․ օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։

Ըստ հրամանի՝ որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել գայլի մեկ առանձնյակի որս։ Որս կարող են իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։

2025-2026 թթ. որսի կենդանիների թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները

Լոր – որսի թույլատրելի ժամկետը 2025թ․ օգոստոսի 23-ից մինչև հոկտեմբերի 31-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ 109 հազար 800 հատ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝ առավելագույնը 10 հատ։

Քարակաքավ – որսի ժամկետը 2025թ․ հոկտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 28-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը ՝ 19 հազար 180 հատ։ Յուրաքանչյուր որսորդի համար օրական սահմանափակումը՝ 3 հատ։

Թխակապույտ աղավնի – որսի ժամկետը 2025թ․ օգոստոսի 23-ից մինչև նոյեմբերի 23-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ 36 հազար 850 հատ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝ 4 հատ։

Անտառային աղավնի – որսի ժամկետը 2025թ․ օգոստոսի 23-ից մինչև նոյեմբերի 23-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ 1000 հատ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝ 1 հատ։

Կռնչան բադ – որսի ժամկետը 2025թ․ հոկտեմբերի 4-ից մինչև 2026թ․ փետրվարի 28-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ 26 հազար 500 հատ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝ 2 հատ։

Սուլող մրտիմն – որսի ժամկետը 2025թ․ հոկտեմբերի 4-ից մինչև 2026թ․ փետրվարի 28-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ 6000 հատ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝  1 հատ։

Սև փարփար – որսի ժամկետը 2025թ․ հոկտեմբերի 4-ից մինչև 2026թ․ փետրվարի 28-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ 33 հազար հատ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝  ՝ 3 հատ։

Եղեգնահավ – որսի ժամկետը 2025թ․ հոկտեմբերի 4-ից մինչև 2026թ․ փետրվարի 28-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ 4000 հատ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝ 2 հատ։

Մորակտցար – որսի ժամկետը 2025թ․ հոկտեմբերի 4-ից մինչև 2026թ․ փետրվարի 28-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ 3500 հատ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝ 1 հատ։

Նապաստակ – որսի ժամկետը 2025թ․ նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 28-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ 565 հատ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝ 1 հատ։

Փորսուղ – որսի ժամկետը 2025թ․ հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 23-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ 165 հատ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝ 1 հատ։

Քարակզաքիս – որսի ժամկետը 2025թ․ նոյեմբերի 15-ից մինչև 2026թ․ փետրվարի 1-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ 386 հատ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝ 1 հատ։

Վայրի խոզ – որսի ժամկետը 2025թ․ նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 28-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ 40 հատ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝ 1 հատ։

Աղվես – որսի ժամկետը 2025թ․ նոյեմբերի 15-ից մինչև 2026թ․ փետրվարի 1-ը։ Որսի ընդհանուր թույլատրելի քանակությունը՝ անսահմանափակ։ Յուրաքանչյուր որսորդի օրական սահմանափակումը՝ 2 հատ։

Օգոստոս 22, 2025 at 14:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր