

Սևանա լճում շարունակվում են ձկնապաշարի վերականգնման և պահպանման աշխատանքները։ Օրերս Սևանա լիճ բաց թողնվեց «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի թվով 324․ 843 հատ մանրաձուկ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Բացթողնման միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը։
«Այս նախաձեռնությունը հանդիսանում է ծրագրավորված աշխատանքի մաս՝ ուղղված իշխանի պոպուլյացիայի վերականգնմանը, որը երկար տարիներ գտնվել է նվազման վտանգի տակ», - նշված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբեր 20, 2025 at 11:55