

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի ՓՀԷԿ-երում կատարած ստուգումների արդյունքում արձանագրել են ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր։
«ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ին պատկանող «Արջուտ 1», «Արջուտ 2» և «Չիչխան» ՓՀԷԿ-երը՝ համապատասխանաբար Լեռնաջուր, Փամբակ, Չիչխան գետերից ջրառն իրականացրել են ջրօգտագործման թույլտվությունների պահանջների խախտումներով։ Ներկայացվել է 16.419.668 դրամ ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
«ՕՍՏ-ԷԼ» ՍՊԸ-ին պատկանող «Հաղպատ 1» ՓՀԷԿ-ը՝ Դեբեդ գետի վտակներից կատարել է ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված ծավալներից ավել ջրառ։ Ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջի չափը՝ 6.492.144 դրամ է։
«ԱՅՈՒԴԱ-ԼՈՍ» ՍՊԸ-ին պատկանող «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ը Մարց գետից կատարել է սահմանված չափաքանակները գերազանցող ջրառ։ Ներկայացվել է 6.068.132դր. ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.760.000 դրամի չափով։
Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնական կայքից։
Հոկտեմբեր 25, 2025 at 11:18
