Սևանա լճի մակարդակն իջել է

Սևանա լճի մակարդակն իջել է

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով։ Նոյեմբերի 2-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.32մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 7 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.648 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 2-ը ներառյալ՝ 108.140 մլն.մ³:

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Նոյեմբեր 03, 2025 at 16:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր