

ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է հնարավորության դեպքում հրաժարվել անձնական մեքենաներից և նախապես պլանավորել երթուղիները
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Սահմանափակումները պայմանավորված են համաժողովի շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով։
Հոկտեմբերի 15-ին՝ ժ. 6.00-23.00, երթևեկությունը ժամանակ առ ժամանակ կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներու
- Գեներալ Ի. Գասպարյանի փողոց
- Երևանյան փողոց
- Իսակովի պողոտա
- Հաղթանակի կամուրջ
- Արգիշտիի փողոց
- Գրիգոր Լուսավորչի փողոց
- Իտալիայի փողոց
- Խորենացու փողոց
- Վազգեն Սարգսյան փողոց
- Հանրապետության հրապարակ
- Նալբանդյան փողոց
- Թումանյան փողոց
- Աբովյան փողոց
- Արամի փողոց
- Պուշկինի փողոց
- Տերյան փողոց
- Բեյրութի փողոց
- Աթենքի փողոց
- Բրազիլիայի հրապարակ
- Ծիծեռնակաբերդի խճուղի
- Մաշտոցի պողոտա
- Պարոնյան փողոց
- Պռոշյան փողոց
- Բաղրամյան պողոտա
- Ֆրանսիայի հրապարակ
- Սայաթ-Նովայի պողոտա
Հոկտեմբերի 16-ին՝ ժ. 6.00-23.00, երթևեկությունը ժամանակ առ ժամանակ կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներու
- Աբովյան փողոց
- Պուշկինի փողոց
- Արամի փողոց
- Տերյան փողոց
- Թումանյան փողոց
- Նալբանդյան փողոց
- Հանրապետության հրապարակ
- Վազգեն Սարգսյան փողոց
- Խորենացու փողոց
- Բեյրութի փողոց
- Գրիգոր Լուսավորչի փողոց
- Արգիշտիի փողոց
- Մաշտոցի պողոտա
- Ոսկերիչների փողոց
- Հաղթանակի կամուրջ
- Աթենքի փողոց
- Իսակովի պողոտա
- Երևանյան փողոց
- Գեներալ Ի. Գասպարյանի փողոց
Ոստիկանության հորդորը
Հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև՝ մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին՝ հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։
Հոկտեմբեր 13, 2026 at 12:59
