

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջուրը համարվում է օգտագործման համար անվտանգ, իսկ սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ամփոփելով միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողովի իրականացրած հետազոտությունների արդյունքները։ Լաբորատոր հետազոտություններն իրականացվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Հիշեցնենք. ս/թ. սեպտեմբերի սկզբին արձանագրված ահազանգից հետո ԷկոԼուրը պարբերաբար անդրադարձել էր Ծավի խմելու ջրում սնդիկի հնարավոր գերազանցման ռիսկերին և բնակչության անվտանգության ապահովման խնդրին:
Ստորև ներկայացնում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանումը.
Նոյեմբեր 02, 2026 at 14:51
