ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
2010 թվականի 15.11.10-26.11.10թթ ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվել է հետևյալ աշխատանքները:
Ստուգման, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 35 վարչական տուգանքի որոշում 3.42մլն.դր ընդհանուր գումարով և հաշվարկվել է 1.83մլն.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Տրվել է հայտնաբերված խախտումների վերացման պարտադիր կատարման 18 հանձնարարական:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ-ի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է ընդհանուր 250.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 20.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման դեպքի համար համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 711.0հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս:
Վայոց ձորի ՏԲ-ի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 6.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում`
Երևանի ՏԲ կողմից 9 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է ընդհանուր 1մլն100հազ. գումարի 9 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 47.76 հազ,դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի ՏԲ կողմից «Հրազդան ՃՇՇ» ԲԲԸ-ում ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 4 կազմակերպություններում հայտնաբերված խախտումների համար կայացվել է ընդհանուր 450.0հազ.դր գումարի 4 վարչական տուգանքի որոշում:
Երևանի ՏԲ կողմից «ՄԷԿ» ՓԲԸ ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի ՏԲ կողմից «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պոչամբար տանող պոչատարի վթարի հետևանքով Ողջի գետի աղտոտման ուսումնասիրության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 646.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի ՏԲ-ի կողմից 2 /Արևաբույրի ԳՊ և Վ.Արտաշատի ԳՊ/ ստուգման արդյունքում կայացվել է ընդհանուր 300.0 հազ.դրամ գումարի 2 վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի ՏԲ կողմից «Արմեն Բունիաթյան» ԱՁ մոտ ստուգման արդյունքում կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի պահպանության ոլորտ
Շիրակի ՏԲ կողմից ապօրինի ընդերքօգտագործման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն
Լոռու ՏԲ-ի կողմից կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ ՀՀ «Ջրային օրենսգրքի» հոդված 37-ի խախտման համար հաշվարկվել է 398.132հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Երևանի ՏԲ կողմից 5 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է ընդհանուր 270.0հազ.դր գումարի 5 վարչական տուգանքի որոշում:
Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 3 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է ընդհանուր 250.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Կոտայքի ՏԲ կողմից «Ձուլակենտրոն» ԲԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Լոռու ՏԲ կողմից «Դավ-Գար» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3,8մլն.դր:
Նոյեմբեր 30, 2010
