

Առկա
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Հայաստանի կառավարությունը 4,6 միլիոն եվրո է հատկացվել Սեւանա լճի ավազանի մի շարք քաղաքների ջրահեռացման համակարգերի կառուցման համար: Այդ մասին մարտի 22-ին լրագրողներին հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վարչության պետ Մուշեղ Կարապետյանը:
«Կոյուղաջրերի հեռացման հարցը շրջանում շատ սուր է դրված: Այդ ծրագրով այս տարվա ընթացքում ջրահեռացման կայաններ կկառուցվեն Սեւանա լճի ավազանի մի շարք քաղաքներում»,- նշեց վարչության պետը:
Նա պարզաբանեց, որ կառավարությունը տրամադրել է ամբողջ գումարի 10-15%-ը: Ներգրավված են նաեւ ոչ մեծ գրանտային միջոցներ:
«Ծրագրի ավարտից հետո ծրագրվում է կայաններ կառուցել նաեւ Երեւանում եւ Ջերմուկում»,- ասաց նա:
Մարտ 22, 2011
