

ԷկոԼուր
Կառավարության մայիսի 5-ի որոշմամբ ՀՀ սեփականությունը հանդիսացող, որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված «Շիմիձու» կորպորացիայի կողմից Նուբարաշենի թափոնակուտակչի տարածքում կառուցված 1 մլրդ 25 մլն 866 հազար 800 դրամ արժեքով կենսագազի հավաքման և այրման կառույցը նվիրվել է Երևանի քաղաքային համայնքին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Մայիս 06, 2011 at 12:41
