

ԷկոԼուր-ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
2011թ մայիսի 10-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը ընդունեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Նորվեգիայի գրասենյակի տնօրեն պարոն Ռասմուս Հանսսոնին:
ՀՀ բնապահպանության նախարարությունը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը համագործակցում են դեռևս 2007 թվականից «Կենսաբազմազանության պահպանության և համայնքային զարգացում. էկոտարածաշրջանի բնապահպանական ծրագրի նպատակների իրականացումը հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այս ծրագրի շրջանականերում իրականացվել են մի շարք աշխատանքներ հատկապես «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրականացված աշխատանքները և նախատեսվող համագործակցության հնարավոր տարբերակները:
ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը կարևորեց հանդիպումը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական` տալով իր դրական արդյունքներն ի նպաստ հայրենի բնության:
Մայիս 11, 2011 at 12:53
