

Ռեգնում տեղեկատվական գործակալություն
2011թ. 1-ին քառորդում «GeoProMining» ընկերությունների խմբի մեջ մտնող «GPM Gold» ընկերությունը ոսկու արտադրությունն ավելացրել է 62%-ով` մինչեւ 7831 ունցիա: Այս մասին «Ռեգնում» տեղեկատվական գործակալությանը հայտնեցին «GeoProMining»-ի մամլո ծառայությունից:
Հաշվետու շրջանում վերամշակման ծավալներն աճել են 59 %-ով` մինչեւ 191,6 հազար տոննա, արդյունահանումն աճել է 56%-ով` մինչեւ 190 հազար տոննա: «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիի համաձայն` ընկերությունը նպատակադրվել է Հայաստանում կայուն եւ ծաղկող բիզնես կառուցել: Նա նշեց, որ «GеоProMining»-ը պատրաստվում է մոտ 100 միլիոն դոլլար ներդնել «GPM Gold»-ում եւ նրան պատկանող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում, իսկ Հայաստանում ներդրումների ընդհանուր ծավալը 3 տարիների ընթացքւմ կգերազանցի 120 միլիոն դոլլարը:
Մայիս 17, 2011 at 19:26
