

www.1in.am
Սևանա լճի ափին գտնվող շինություններից շատերն առաջիկայում ապամոնտաժվելու են:
Այսօր ԱԺ-ում բյուջետային հաշվետվությունների ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Վերջինս ասաց, թե հիմա այդ հարցը քննարկվում է Սևանա լճի հարցերով համապատասխան խորհրդում:
Քննարկվում է նաև օրինական կառուցված շինությունները քանդելու դեպքում դրանց սեփականատերերին փոխհատուցում տալու հարցը: Արամ Հարությունյանն ասաց, թե դեռ փոխհատուցման խնդիր չի առաջացել, սակայն, այնուամենայնիվ, այդ հարցը կծագի:
Մայիս 17, 2011 at 20:20
