

ԷկոԼուր
Մայիսի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, փոխել հողերի կատեգորիան բետոնախառնիչ և ավտոճանապարհ կառուցելու համար։
Հիշեցնենք, որ Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Vallex Group ընկերությունը:
Համապատասխանաբար հիդրոէլեկտրակայանի կարգավորիչ ավազանի, փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, շինարարական բազա, ավտոճանապարհ կառուցելու նպատակով գործադիրն այլ կատեգորիա է փոխադրել Վայոց ձորի մարզի Եղեգիսի, Շատինի, Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքների հողերի մի մասը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Մայիս 27, 2011 at 12:53
