Սեւանի հանրային լողափերը արդեն կարող են ընդունել այցելուների

Սեւանի հանրային լողափերը արդեն կարող են ընդունել այցելուների

ԷկոԼուր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ մարզպետ Ն. Պողոսյանի եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գնդոյանի ուղեկցությամբ ծանոթացել է  Սեւանա լճի ափամերձ հատվածներում հանրային լողափերի կահավորման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը ՀՀ փոխվարչապետին տեղեկացրել է, որ հանրային լողափերի համար ընտրված երկու տարածքներն ընդլայնվել են, ներկայումս իրականացվում են ավելացված հատվածների բարեկարգման եւ կառուցապատման աշխատանքները:

Պատասխանատուները վստահեցրել են, որ լողափերը, որոնք տեղակայված են Սեւանի քաղաքային լողափի հարակից տարածքներում եւ թերակղզու հատվածում, անհրաժեշտության դեպքում արդեն կարող են ընդունել այցելուներին:

Փոխվարչապետը հորդորել է աշխատանքներն իրականացնել այնպես, որպեսզի լողափերի շահագործումը չուշանա, եւ քաղաքացիները հնարավորություն ունենան ժամանակին կազմակերպել իրենց հանգիստը:

Հունիս 16, 2011 at 17:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր