Հայտնաբերվել են խախտումներ

Հայտնաբերվել են խախտումներ

ԷկոԼուր-www.mnp.am

Բնապահպանական պետական տեսչության կողմից 19.09.11-24.09.11.թթ ընկած ժամանակահատվածում ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  ԲՊՏ կողմից կայացվել է 1.87մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 25 որոշում և հաշվարկվել է  1.2մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ`

1.Լոռու ՏԲ  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 3 գործով 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է  415.5հազ.դր. ընդհանուր  գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

2.Սյունիքի ՏԲ  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է  75.0հազ.դր.  գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ`

1.Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված խեցգետնի  ապօրինի որսի գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 4.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել  Սևանա լիճ:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

1.ԿՀԹՎՆ վերահսկողության  բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 80.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում:

ԲՊՏ պետի մոտ 25.07.11թ կայացած խորհրդակցության  Արձանագրություն N 1-ի հանձնարարականի համաձայն   իրականացված շրջայցերի  արդյունքում հայտնաբերվել է`

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

1. Անտառների ՎԲ աշխատակիցների կողմից  իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպք, ինչի համար 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 600.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 360.0հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:

2. Երևանի  ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման  1 դեպք, ինչի համար կայացվել է 100.հազ. դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  30.0 հազ. դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

3. Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման  2 դեպք, ինչի համար կայացվել է 200.հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի  2 որոշում և հաշվարկվել է  56.0 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

4. Կոտայքի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման  2 դեպք, ինչի համար կայացվել է 200.հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է  105.0 հազ. դրամ  ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողի բերրի շերտի տեղափոխում

1. Կոտայքի  ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշում:

2. Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

3.Շիրակի  ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: 

4. Արմավիրի  ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  20.0հազ. դրամ    գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

5. ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից արձանագրված  3 խախտման համար 3   ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 3  որոշում և հաշվարկվել է  130.0հազ. դրամ  ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

1.ԸԵՄ վերահսկողության բաժնի  աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է  օգտակար հանածոների ապօրինի տեղափոխման  2 դեպք: Գործերի քննություններն ընթացքի մեջ են:

2.Շիրակի  ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման  2 դեպքի համար 2  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

 Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.75 մլն.դր. գումար:                                    

Սեպտեմբեր 28, 2011 at 16:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր