Վարչապետը շփոթեց հանձնաժողովները

Վարչապետը շփոթեց հանձնաժողովները

ԷկոԼուր

Հոկտեմբերի 28-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանի կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվեց Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովում Հայաստանի ներկայացվելիք առաջարկությունները:

Ինչպես նշված է կառավարության տարածած տեղեկատվության մեջ, նիստին մասնակից բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն են ներկայացրել Թռչկանի ջրվեժի վրա փոքր հէկի կառուցման և Սևանա լճին հարակից տարածքում՝ Սոտքում, ոսկու կորզման ֆաբրիկայի գործունեության վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է Բնապահպանության եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարներին ՝ բնապահպանների հետ քննարկել բարձրացված հարցերն ու ներկայացվող առաջարկությունները:
Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ գործում է ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրներն ուսումնասիրող հանձնաժողով, որ «առանց այս հանձնաժողովի եզրակացության՝ կառավարությունը որևէ գործողություն չի իրականացնում», եւ կոչ է արել էկոլոգներին համագործակցել հանձնաժողովի հետ: Վարչապետը, հավանաբար, մոռացել է կամ չգիտի, որ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը ստեղծվել է` օգնելու Սեւանա լճի անհետաձգելի խնդիրների համար լուծումներ գտնել, եւ որեւէ իրավունք կամ իրավասություն չունի: Միեւնույն ժամանակ գոյություն ունի եւ գործում է մեկ այլ հանձնաժողով` փորձագիտական, ՀՀ ԳԱԱ-ին առընթեր, որի եզրակացությունն իսկապես անհրաժեշտ է` համաձայն «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածների: Երկու հանձնաժողովների նախագահը Վլադիմիր Մովսիսյանն է: 

Հոկտեմբեր 31, 2011 at 14:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր