

Henaran.am
Դեկտեմբերի 4-ին ՀՀԿ տնտեսական սեմինարին «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսության մեջ հանքարդյունաբերության եւ զբոսաշրջության տեսակարար կշռի վերաբերյալ հարց ուղղեց` նշելով, թե ինչպես կարելի է զարգացնել զբոսաշրջությունը, եթե տնտեսության մեջ հանքարդյունաբերության ոլորտի տեսակարար կշիռը մեծ է:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը արձագանքելով հարցին նշեց, որ այստեղ հակասություն չկա:
Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց, որ Հայաստանն ի վիճակի է ունենալ բազմաճյուղ տնտեսություն: Նրա խոսքով, այսօր ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս, որպեսզի զարգանա եւ հանքարդյունաբերության ոլորտը եւ միեւնույն ժամանակ, վնաս չհասցվի բնությանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ առաջիկա փուլում տնտեսության մեջ հանքարդյունաբերության ոլորտի տեսակարար կշիռը մեծ կլինի, «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքն այս առումով շատ կարեւոր է, այն ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու հնարավորություն է ընձեռում եւ, միեւնույն ժամանակ, մեծ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին:
Հիշեցնենք, որ Թումո կենտրոնում շարաունակվում է ՀՀԿ տնտեսկաան սեմինարը, որի ընթացքում ներկայացվեց 2012-2020թթ համար արտահանման ուղղվածության արդյունաբերական քաղաքկանությունը:
Դեկտեմբեր 05, 2011 at 15:28
