

ԷկոԼուր
Մարտի 23-ի նիստում գործադիրը հաստատել է օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի, ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության օրինակելի ձևերը: Ի թիվս մի շարք պարտավորությունների, ընդերքօգտագործողը պարտավոր է`
- ապահովել ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը
- ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի ու բնության և շրջակա միջավայրի մյուu oբյեկտների, ինչպեu նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների վնաuակար ազդեցությունից
- ապահովել բնության, պատմական և մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների վնաuակար ազդեցությունից
- ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությամբ նախատեսված պայմանները
- նախագծի և օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համաձայն` վերականգնել և բարելավել ընդերքoգտագործման հետևանքով խախտված հողամաuերը (ռեկուլտիվացիա), ինչպեu նաև դրանք պիտանի դարձնել տնտեuության մեջ oգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի:
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում շահագործվում է 400 հանքավայր, որոնցից 22-ը մետաղական են: Հանքավայրերը մեծ վնաս են պատճառում շրջակա միջավայրին: Հանքարդյունաբերական թափոններով այսօր աղտոտված են Ողջի, Դեբեդ, Ախթալա, Ձորագետ, Սոտք, Մասրիկ, Աճանան գետերը: Մեծ քանակությամբ ծանր մետաղներ են հայտնաբերված Սյունիքի եւ Լոռու մարզի գյուղմթերքներում, մկնդեղ` երեխաների մազերում, երկրում օր օրի աճում են են ուռուցքային հիվանդությունները: Չնայած հանքարդյունաբերության հասցրած վնասներին` մարզերում բնակիչները գերադասում են վտանգել իրենց առողջությունը, քան զրկվել հանքավայրերում աշխատելով հանապազօրյա հաց վաստակելու հնարավորությունից: Մարզերում այլ աշխատատեղեր գրեթե չկան:
Մարտ 23, 2012 at 09:31
