

ԷկոԼուր
Սեւանում նոր հանրային լողափի ստեղծման համար ՀՀ կառավարությունը տրամադրել է 5,5 հա տարածք: ՀՀ կառավարության կողմից հունիսի 7-ին հաստատված որոշման մեջ նշված է. ««Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Սևանի քաղաքային համայնքի սահմաններում գտնվող տարածքից 5.5 հեկտարը տրամադրել հանրային նոր լողափերի կազմակերպմանը»: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախորդ տարի գործարկված երկու հանրային լողափերի ծանրաբեռնվածությունը ցույց է տվել, որ հանրությունը պահանջ և հետաքրքրություն է ցուցաբերում նոր մոդելի հանգստի կազմակերպման նկատմամբ։ Որոշմամբ ստեղծվող նոր լողափերը մարդկանց համար կստեղծեն հավասար, հասանելի և անվճար հնարավորություններ, տարածքներում կհիմնվեն լրացուցիչ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, և կբացվեն սեզոնային նոր աշխատատեղեր։
Հունիս 08, 2012 at 15:25
