

ԷկոԼուր
Դեկտեմբերի 5-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Կոտայքի մարզի, Մեղրաձորի գյուղապետարանում տեղի կունենան «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ոսկու կորզման արտադրամասի» նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Ըստ նախագծի` արտադրամասը գտնվելու է ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր առողջարանային վայրից 0.5-0.6 կմ հեռավորության վրա: Հանքաքարից ոսկին կորզելու են ցիանիդի օգնությամբ: Վերամշակման գործընթացի մթնոլորտ կարտանետվեն ցիանաջրածին, կախյալ մասնիկներ, ազոտի, ածխածնի և ծծմբի օքսիդներ, կրափոշի եւ այլն: Արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան 10.800 դրամ:
Նշենք, որ կառուցվելու դեպքում այս արտադրամասը կլինի երկրորդը Կոտայքի մարզում: Դեռ 2011թ. «ԷկոԼուր»-ը գրել էր, որ Լուսաջուրի հանքավայրի ոսկու հանքաքարը վերամշակելու համար Հրազդան քաղաքից ընդամենը 5 կմ հեռավորության վրա կառուցվելու է ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա եւ պոչամբար:
Նոյեմբեր 30, 2012 at 11:55
