

ԷկոԼուր
2012թ. հարկատուների ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը: Այն 2012թ. պետբյուջե է վճարել 31.673.302.6 դրամ: Հարկատուների ցուցակում հանքարդյունաբերական երկրորդ խոշոր հարկատուն Կապանի Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործող «Deno Gold Mining» ընկերությունն է 9-րդ հորիզոնականում: Այն պետբյուջե է վճարել 7.125.126.5 դրամ: Եվս մեկ խոշոր հանքարդյունաբերական ընկերություն` «GeoProMining Gold»-ը զբաղեցնում է հարկատուների ցուցակի 17-րդ հորիզոնականը, վճարել է 5.061.393.3 դրամ: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը` վճարելով 3.081.098.100 դրամ: «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը զբաղեցնում է 64-րդ հորզոնականը` վճարելով 1.351.067.500 դրամ: իսկ Լեռնամետալուրգիական ինստիտուտը, որը հանքարդյունաբերական ընկերությունների համար նախագծեր է գրում, վճարաճ գումարի չափով կանգնած է իր հարազատ «ACP» ընկերության կողքին, զբաղեցնում է 79-րդ տեղը, պետբյուջե է վճարել 1.208.830.300 դրամ:
Մնացած բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները դուրս են մնացել խոշոր հարկատուների հարյուրյակից: Ուշադրություն դարձնենք նրան, որ հանքարդյունաբերական ընկերությունները նախորդ տարիների համեմատ էականորեն ավելացրել են հանքանյութի արդյունահանման ծավալները, ինչը եւ ազդել է նրանց ցուցանիշների վրա:
Փետրվար 13, 2013 at 12:03
