Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Նախարարը շնորհավորելով Ի. Վոլինկինին ՀՀ-ում ՌԴ դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հույս է հայտնել որ Հայաստանում իր առաքելությունն իրականացնելիս դեսպանը հնարավորինս կնպաստի բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև   համագործակցության ավանդույթների ձևավորմանը և զարգացմանը:

Դեսպան Իվան Վոլինկինի խնդրանքով Արամ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության  նախարարության կառուցվածքը, աշխատանքների կազմակերպման սկզբունքները, ոլորտում իրականացվող և հեռանկարային ծրագրերը:

Կողմերը կարևորել են միջազգային կառույցներում, մասնավորապես «Գլոբալ էկոլոգիական  հիմնադրամի» շրջանակներում բնապահպանական հարցերի շուրջ երկու երկրների համագործակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը նպաստելու է բնապահպանական խնդիրների լուծման գործում արդյունավետ փոխգործակցությանը:

Դեսպան Իվան Վոլինկինը գոհունակությամբ է ընդունել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկը համատեղ այց կազմակերպելու բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի առաջարկը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հունիս 21, 2013 at 15:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր