Բացառված չէ` Սևանա լճից ջրբացթողումների ծավալները նորից կմեծանան

Բացառված չէ` Սևանա լճից ջրբացթողումների ծավալները նորից կմեծանան

ԷկոԼուր

Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի մատակարարման առումով որոշակի լարվածություն կա: Այս մասին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում օգոտսոսի 24-ին խորհրդակցության ժամանակ նշել է  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Հաշվի առնելով այն, որ այս տարի Սեւանա լճից ոռոգման նպատակով վերցվել է միայն օրենքով սահմանված 170 միլիոն խմ ծավալը, որից արդեն սպառվել է 152 միլիոն խմ-ն,  նախարարը հորդորել է ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ) ոռոգման համար նախատեսված ջուրը խնայողաբար օգտագործել:

Ոռոգման անխափանությունն ապահովելու համար գործի են դրվել պոմպակայաններ: «Մխչյան» եւ «Ռանչպար» պոմպակայանների միջոցով արդեն մատակարարվել է 25 մլն խմ լրացուցիչ ջուր, սպառվել է շուրջ 550 մլն դրամի էլեկտրաէներգիա: Փոխվարչապետի խոսքով` այժմ քննարկվում է Սեւանա լճից վերցվող` օրենքով սահմանված 170 մլն խմ ծավալը հետագայում որոշակի չափով ավելացնելու հարցը:

Օգոստոս 27, 2013 at 14:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր