Նոյեմբերի 1-ին` ծառատունկ Երեւանում

Նոյեմբերի 1-ին` ծառատունկ Երեւանում

ԷկոԼուր

Այս տարի աշնանային ծառատունկը կմեկնարկի նոյեմբերի 1-ից  և կշարունակվի մինչև նոյեմբերի 25-ը: Այս մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած  աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Ծառատունկին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 20 հազար ծառ:

Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին:

Հոկտեմբեր 01, 2013 at 09:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր